OPUS RESIDENCES․ բնակության նոր չափանիշ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Նոյեմբեր 16, 2026
Սեփական ենթակառուցվածքներ
Համալիրի բնակիչների առօրյան առավել հարմարավետ դարձնելու նպատակով նախատեսված են մի շարք սեփական ենթակառուցվածքներ՝
- Lounge Zone՝ հանգստի և ժամանցի համար,
- Kids Club՝ երեխաների ժամանցի և զբաղվածության համար,
- Բացօթյա խաղահրապարակ,
- Սրճարան,
- Ժամանակակից մարզասրահ։
Ծառայություններ և անվտանգություն
OPUS RESIDENCES-ում նախատեսված են նաև բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովող ծառայություններ։ Համալիրում գործելու են շուրջօրյա՝ 24/7 անվտանգության համակարգ և կոնսիերժ ծառայություն՝ բնակիչների առօրյա կարիքներին արձագանքելու և լրացուցիչ հարմարավետություն ապահովելու նպատակով։
Հարմարավետ տեղադիրք
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող համալիրը առանձնանում է իր տեղադիրքով։ Նախագծի հարևանությամբ և շրջակայքում հասանելի են առօրյա կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, այգի, խանութներ և սուպերմարկետներ։