ATLANTIS PRIME - Նոր նախագիծ
Մարտ 07, 2026
Arm Construct-ը մեկնարկել է ATLANTIS PRIME բիզնես դասի բնակելի համալիրի կառուցումը
Arm Construct ընկերությունը հայտարարում է նոր՝ ATLANTIS PRIME բիզնես դասի բնակելի համալիրի կառուցման մեկնարկի մասին։ Նախագիծը կյանքի է կոչվել՝ հաշվի առնելով ATLANTIS YEREVAN բնակելի համալիրի նկատմամբ ձևավորված մեծ պահանջարկը և ընկերության հաջողված փորձը բարձրակարգ բնակելի համալիրների ստեղծման ոլորտում։
Նոր համալիրը կառուցվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մալխասյանց 3-րդ նրբանցք հասցեում՝ անմիջապես ATLANTIS YEREVAN համալիրի հարևանությամբ։
ATLANTIS PRIME-ը բիզնես դասի բնակելի համալիր է, որը համատեղում է ժամանակակից ճարտարապետությունը, բարձրակարգ շինարարական լուծումները և բնակիչների հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Նախագիծը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են որակը, ժամանակակից կենսակերպը և բարձր ներդրումային արժեք ունեցող անշարժ գույքը։
Այս պահին արդեն մեկնարկել է բնակարանների նախավաճառքը։ Գնորդներն ունեն բացառիկ հնարավորություն ձեռք բերելու բնակարաններ նախագծի մեկնարկային՝ ամենացածր արժեքով։ Առկա են տարբեր հատակագծերով բնակարաններ՝ 57 քմ-ից սկսած, որոնք հարմար են ինչպես սեփական բնակության, այնպես էլ ներդրում կատարելու համար։
ATLANTIS PRIME-ը շարունակելու է Arm Construct-ի լավագույն ավանդույթները՝ առաջարկելով բարձրորակ շինարարություն, ժամանակակից ճարտարապետություն և այնպիսի բնակելի միջավայր, որը համապատասխանում է այսօրվա պահանջներին և վաղվա սպասումներին։
Եթե ցանկանում եք լինել առաջիններից, ովքեր կդառնան ATLANTIS PRIME համալիրի բնակիչը կամ ներդրողը, ապա այժմ լավագույն ժամանակն է օգտվելու մեկնարկային առավել շահավետ առաջարկներից։
Մանրամասների համար զանգահարեք մեր վաճառքի գրասենյակներ՝
+374 41 001060
+374 55 501060