Մեր վերջին շենքերը

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ
ՇԵՆՔԻՆ 24/7

Տեսանյութեր
Նկարներ

ARMCONSTRUCT-ի մասին

Արմ Կոնստրակտ ընկերությունը ստեղծվել է 2019թ-ին և, որպես կառուցապատող ընկերություն, իր առաջին նախագիծը սկսել է Արաբկիր 25 հասցեի 17 շենքից։ Գտնվելով ռիսկային ժամանակաշրջանում (համավարակ,սահմանափակումներ, պատերազմ և այլն), ընկերությունը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը և ստեղծել է իրական արժեք Երևան քաղաքում։ Նշվածի վառ օրինակ է Արաբկիր 25 հասցեի 17 շենքի (առաջին նախագիծ) բազմաբնակարան համալիրի շահագործման հանձնումը նախատեսված ժամկետից շուտ։Համալիրը կառուցված է բարձրակարգ և դիզայներական լուծումներով,ունի բարձր սեյսմակայունություն,կանաչապատ և բարեկարգված բակ,նաև ճկուն գնային քաղաքականություն և գոհունակ բնակիչներ։ Որպես բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում առաջին փորձ, մենք գերազանցել ենք և՛ գնորդների,և՛ երևանցիների,և՛ անգամ մեր սպասումները։ 2022թ-ին սկսել ենք երեք խոշոր նախագծեր Երևանի տարբեր վարչական շրջանների հետևյալ հասցեներում ՝

Արաբկիր ՝ Կոմիտաս 60,
Նոր Նորք ՝ Դավիթ Բեկ 290,
Մալաթիա Սեբաստիա ՝ Զորավար Անդրանիկ 121/6։

Մեր ընկերությունը, համագործակցելով լավագույն ճարտարապետների և ճարտարապետաշինարարական ընկերությունների հետ, մանրամասն հաշվարկում և նախագծում է բազմաբնակարան համալիրները՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք:Պահպանված են անվտանգության բոլոր նորմերը, արևաշատ Երևանի կոլորիտը,մեր հայրենակիցների նախասիրությունները, հին հայկական ճարտարապետությունը՝ ուղղորդված նորարար լուծումներով։ Մենք կառուցում ենք Ձեր երազանքների բնակարանը։Մեր տեսլականն է ստեղծել իրական արժեքներ և լինել ոլորտում առաջատարներից:

Ինչպես գտնել մեզ

Սլավիկ Չիլոյան 17

Աշխատանքային ժամերը

Երկուշաբթի - Կիրակի 10:00 - 19:00